Edith's blog

Category: My Notes (page 1 of 1)

Հայկական ժողովրդական առածներ, ասացվածքներ

Բերդն իր միջից կքանդվի։

Գեղ կանգնի, գերան կկոտրի։

Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանել։

Դատարկ կարասը մեծ ձեն կտա։

Դեռ էշը չառած՝ փալանն է կարում։

Դրուստ խոսողի ձին թամքած պտի ըլնի, որ փախչի։

Ես աղա, դու՝ աղա, մեր աղունը ո՞վ աղա։

Օտարի հարսի հետևը կարմիրա։

Քոսոտ էծը աղբյուրի ակից է ջուր խմում։

Ցռան կովը նախրի անունը կավիրե։

Սևին օճառն ի՞նչ կանի, խևին խրատն ի՞նչ կանի։

Պատերազմ չկա, երբ որ մարդիկ շիտակ մարդ են։

Ոչ իմ հալը, ոչ քո հարսանիք գալը։

Ոչ հայի խունկ է, ոչ թուրքի ուզարլուկ։

Միությունը ուժ է։

Ո՛չ մարդանման, ո՛չ մարդահավան։

Ծռուն դատավոր չեն էնե։

Ուտող ուրացող։

Փետի ցեցը իրանից կըլի։

Չցանես, չես կանա քաղի։

Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա։

Ագռավը ինչքան լողանա, ղազ չի լինի։

Պտուկն ասաց՝տակս ոսկիա, շերեփն ասաց՝ բա ես որդից եմ գալի։

Աշխարհն արոտը, մենք մեջը կարոտ։

Մոր գովածը թող ու փախի, դըրկըցին գովածը առ ու փախի։

Շատ դատողին՝ շալե շապիկ, քիչ դատողին՝ շարե(մետաքս) շապիկ։

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի։

Լյուդվիգ վան Բեթհովենի նամակը իր հավերժական սիրուն

cropped-feather-writing-vector-990028.jpg

Բարի լույս, 7-ը հուլիսի

Դեռ անկողնում իմ մտքերը դեպ քեզ են ձգվում, իմ անմար սեր,  մեկ երջանկավետ ու հետո նորից տխրալի՝ սպասելով ճակատագրի արձագանքին, թե արդյոք նա կլսի մեզ․․ Ես ապրում եմ, երբ քեզ հետ եմ, հակառակ դեպքում չկամ․․․ Այո, ես  որոշել եմ թափառել հեռուներում, մինչև  կկարողանամ ճախրել քո թևերով և զգալ խաղաղ  ինքնությունս տանը  քեզ հետ և կարող եմ քո մեջ դաջած հոգիս ուղարկել  հոգիների թագավորություն։ Այո, ցավում եմ, բայց դա պետք է լինի։ Դու կստանաս ավելին, զի դու գիտես իմ անկեղծությունն առ քեզ, երբեք մեկ ուրիշը չի կարող գրավել իմ սիրտը, երբեք-երբե՛ք։ Աստված իմ, ինչու՞ պետք է մեկը հեռու լինի նրանից, ում սիրում է այդքան․ թշվառ մի կյանք։ Քո սերն ինձ դարձնում է ամենաերջանիկն ու ամենատխուրը միևնույն ժամանակ։ Իմ տարիքում ես կարիք ունեմ հանգիստ ու կայուն կյանքի, կարո՞ղ է այդպես լինել մեր դեպքում։ Հրեշտակս, լսել եմ,որ փոստը գործում է ամեն օր, այսպիսով դու միանգամից կարող ես ստանալ նամակը։ Հանդարտվիր , սիրիր ինձ՝ այսօր, երեկ․․․

Արցունքոտ կարոտս քեզ , իմ կյանք, իմ ամեն, առայժմ։ Շարունակիր սիրել ինձ, երբեք մի՛  կասկածիր սրտի անկեղծությանը

քո սիրելիի․․

Սիրում եմ

հավերժ քոնը

հավերժ  իմս

հավերժ  մերը

/ Անգլերենից թարգմանությունը՝ իմ 🙂